3300 դիտում
10:18 02-03-2019
Տիգրան Մուկուչյանին կփոխարինի Դանիել Իոաննիսյա՞նը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս անցած տարվա սեպտեմբերի սկզբին «Փաստ» թերթը գրել էր, որ «Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար:
Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով. եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին»: Այդպես էլ եղավ: Փաստացի, Մուկուչյանի կազմակերպած երկու ընտրություններից էլ, ըստ էության, իշխանությունները դժգոհ չէին, կարելի է ասել՝ ավելին, նույնիսկ շատ գոհ էին:
Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Մուկուչյանի հեռանալու ժամանակն արդեն հեռու չէ: Մեր աղբյուրների պնդմամբ, այդ պաշտոնում վարչապետն ու թիմակիցներն այս պահին ունեն մեկ ընդհանուր թեկնածու՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Չնայած այն հանգամանքին, որ իշխանություններն Իոաննիսյանի հետ հանրային որոշ հարցերում ունեին հակասություններ և պարբերաբար քննադատական հայտարարություններ են հնչում միմյանց հասցեին, այդուամենայնիվ, առաջիկայում այդ հարցը կմտնի օրակարգ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3292 դիտում
09:01 22-01-2019
Տիգրան Մուկուչյանին կփոխարինի Արմեն Գրիգորյա՞նը. «Իրատես»
7385 դիտում
10:37 05-09-2018
Փաշինյանի պայմանը՝ Տիգրան Մուկուչյանին․ «Փաստ»
6847 դիտում
19:39 10-07-2021
Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով. Tert.am
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»