7385 դիտում
10:37 05-09-2018
Փաշինյանի պայմանը՝ Տիգրան Մուկուչյանին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել:
Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: Եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին:
Հակառակ պարագայում վերջինս հրաժարական կներկայացնի: Ու չնայած տարածքային հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում ՀՀԿ-ականները, այս օրերին Մուկուչյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ իրեն «պադվադիտ» չանեն:
Հետաքրքիր է նաև ԿԸՀ կայքում տեղադրված սոցիալական գովազդը՝ «Իմ ձայնը չի վաճառվում: Ոչ ընտրակաշառքին»: Մեղմ ասած՝ տարօրինակ է նման բովանդակությամբ գովազդ տեսնել հենց ԿԸՀ կայքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3297 դիտում
10:18 02-03-2019
Տիգրան Մուկուչյանին կփոխարինի Դանիել Իոաննիսյա՞նը. «Փաստ»
3292 դիտում
09:01 22-01-2019
Տիգրան Մուկուչյանին կփոխարինի Արմեն Գրիգորյա՞նը. «Իրատես»
6847 դիտում
19:39 10-07-2021
Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով. Tert.am
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»