211652_close_icon
views-count2719 դիտում article-date 20:32 25-03-2022

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոն Ղազարյանն ազատվել է պաշտոնից։

Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը, «Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօրվանից դադարեցնում եմ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։

Իմ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ես սիրով ու նվիրումով եմ կատարել այս աշխատանքը՝ փորձելով հնարավորինս անել ամեն ինչ՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա  խնդիրները լուծելու, ինչպես նաև ինձ համար արդեն հարազատ դարձած այս գողտրիկ բնակավայրն ավելի բարեկարգելու և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու  համար։ Իմ անկեղծ սերն ու հպարտությունն եմ հայտնում բոլորիդ, որ ծառայել եմ Նորք-Մարաշին՝ մարաշեցուն հատուկ արժանապատվությամբ՝ ձեզանից ստանալով այն զորեղ ուժը, որը դուք ժառանգել եք հայրենի «էրգրի» հողից ու ջրից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահելով՝ հավանություն տվեցին իմ ծառայություններին և անմիջական մասնակցություն ունեցան համայնքի բարեկարգման գործին։ Խորին շնորհակալություն՝ վարչական շրջանում գործող բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր միասնական և արդյունավետ համագործակցության համար։

Առողջություն և ամենայն բարիք բոլորիդ»։

 

Նմանատիպ նյութեր