2655 դիտում
00:00 10-07-2021
Երբ հանդիպում են բանաստեղծն ու ընթերցողը. «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Գեղեցիկ Մարգարյանի «Ժամանակի երկու կողմերում» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:
Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական,բանասեր Գեղեցիկ Մարգարյանը:Ծնվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կապս գյուղում:Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում,ավարտել նույն բուհի ասպիրանտուրան Ընդհանուր լեզվաբանություն մասնագիտությամբ:
Ներկայումս դասավանդում է Երևանի պետական հումանիտար քոլեջում՝ հանդիսանալով Հայերենագիտության և մանկավարժության ամբիոնի վարիչը:
Մի քանի խոսքով նրա գրքերի մասին: 2019թ.-ին հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին՝ «Քամիներից…» ժողովածուն, 2020 թվականին լույս է տեսել սիրված մտավորականի «Թույլ տուր …» գիրքն, որը նա նվիրել է իր ուսուցիչ, լեզվափիլիսոփա Էդվարդ Աթայանին: Ինչ վերաբերվում է «Ժամանակի երկու կողմերում» գրքին, ապա նշենք,որ սա հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է, որը ներառում է 3 խորագիր՝ «Աչքերս են քեզ գրում...», «Նվիրումներ», «Սրտիս միջով անցավ...»:
Եվ ահա սույն թվականի հուլիսի 9-ին հայ մշակութասեր ու ընթերցասեր սիրված օջախներից մեկում՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Գեղեցիկ Մարգարյանի «Ժամանակի երկու կողմերում» գրքի շնորհանդեսը:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, գրականագետներ, արվեստագետներ հասարակական գործիչներ ընթացասեր հասարակություն՝ծանոթանալու սիրված մտավորականի հերթական հրատարակության հետ:
Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի համակարգող Ժասմինա Մխիթարյանը: Ներկայացնելով հյուրին նա շնորհավորեց գրքի հրատարակության առիթով նշեց,որ սիրված մշակութային միությունը մշտապես պատրաստ է ներկայացնել նրա նոր հրատարակություններն՝ընթերցողներին ծանոթացնելով մեր նորագույն գրականության հետ: Միջոցառումը վարում, ինչպես նաև հանդիսատեսին անմոռանալի ու հիշարժան երեկո պարգևեց Գեղեցիկ Մարգարյանը:
Միջոցառման սկզբուն նախ բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին 44 օրյա պատերազմի նահատակների հիշատակը: Այնուհետև Գեղեցիկ Մարգարյանը ներկայացրեց օրվա բանախոսներին՝այնուհետև մի քանի խոսքով ներկայացրեց երեկույթի ծրագիրը:Շնորհանդեսի ընթացքում գրքի մասին ու բանաստեղծուհուն իրենց սրտի խոսքերն ուղղեցին սիրված մտավորական,ազատամարտիկ-գրող Հովիկ Վարդումյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը,Դար հիմնադրամի հրատարակչության տնօրեն Վարդան Բաղդասարյանը, Երևանի Պետական Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ամբիոնի դոցենտ,բանասիրական գիտությունների թեկնածու,դոցենտ Թադևոս Տոնոյանը,գրականագետ,դոկտոր պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը, գործընկերներից Ռոբերտ Սանթրոսյանը, Մարտիկ Իսկուդարյանը:
Իր ելույթի ընթացքում նա ընթերցեց սիրված մտավորականներից բանասիրական գիտությունների թեկնածու,լեզվաբան Անդրանիկ Այվազյանի խոսքը: Գեղեցիկ երաժշտական կատարումներով ելույթ ունեցավ Արգիշտի Մկրտչյանը՝կիթառ, Տաթև Հակոբյանը՝ քանոն,ինչպես նաև գեղեցիկ երգերի կատարումով հանդես եկավ Ռիմման:
Ասմունքով հանդես եկավ Տաթև Ավագյանն՝ընթերցելով «Ժամանակի երկու կողմերում» գրքից բանաստեղծություններ:Պարային համարներով հանդես եկան Սյուզի Ղազարյանն ու Ալինա Հովսեփյանը:Միջոցառման ընթացքում ցուցադրվեց մի տեսանյութ,որտեղ ասմունքող Ջիվան Սարգսյանն ասմունքեց Գեղեցիկ Մարգարյանի բանաստեղծություններից,բոլորին մոտ արթնացնելով հայրենասիրության ու համախմվելու զգացմունք:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Գեղեցիկ Մարգարյանն,ով շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներից,գրքի հրատարակման աջակիցներից ու ներկաներից հույս հայտնեց,որ մոտ ապագայում հանդես կգա նորանոր աշխատություններով:
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1864 դիտում
15:08 21-11-2019
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Նկարչի հուշերը» գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»