211652_close_icon
views-count1864 դիտում article-date 15:08 21-11-2019

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Նկարչի հուշերը» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Նկարչի հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է Խարբերդում ծնված, Վանում ապրած, այնուհետև Երևան գաղթած նկարիչ Էդուարդ Սարգսյանի հուշերը իր մանկության ու պատանեկության, ինչպես նաև 1920-30-ական թթ. նշանավոր նկարիչների ու քանդակագործների մասին: Հեղինակն իր հուշերում պատմում է նաև նորաստեղծ հանրապետության մշակութային կյանքի, նկարիչների ու քանդակագործների ստեղծագործական որոնումների, ինչպես նաև գեղարվեստի դասավանդման, գրքերի ձևավորման արվեստի կայացման մասին։ Միջոցառմանը կներկայացվի նկարչի կենսագրական տվյալները, լուսանկարները, նրա կտավների պատկերները, ինչպես նաև գրքում տեղ գտած տվյալները, որոնք հատկապես հետաքրքիր են արվեստաբանների, պատմաբանների և ազգագրագետների համար. սույն հրատարակությունը նախատեսված է 20-րդ դարի առաջին կեսի պատմությամբ, ազգագրությամբ և արվեստով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։ Հայ նկարիչ Էդուարդ Սարգսյանը ծնվել է 1908 թվականին: Ստեղծել է բազմաթիվ արժեքավոր գործեր՝ նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, գրաֆիկական գործեր։ Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդը։ [b] «Նարեկացի» արվեստի միություն[/b]

Նմանատիպ նյութեր