5957 դիտում
22:19 09-08-2021
Հանդիպում երկու արվեստագետի հետ. «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Կյանքի գույներ» խորագրով ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:
Խոսենք հայ նկարչության արվեստի մասին:Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնքարտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ: Առօրյա կյանքի տարբեր կողմերըարտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և դիզայնի մեջ:
Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձենճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին: Առանց նկարչությանչկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20 րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նորլույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին`մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռքբերեցին Ֆրանսիայում:
Այս առիթով ներկայացնենք սիրված մտավորականներ ու արվեստագետներ Ալ (Ալինա) Անանյանի և Գայանե Իսկանդարյանի՝ հերթական անհատական ցուցահանդեսի մասին: Այսպիսով՝ հայ մշակութասեր ու արվեստասեր սիրված մշակութային օջախներից մեկում՝ «Նարեկացի» արվեստի միությունում օգոստոսի 9-ին տեղի ունեցավ սիրված արվեստագետների ցուցահանդեսը «Կյանքի գույներ» խորագրով:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդի ներկայացուցիչներ ու մասնագիտությունների մարդիկ: Միջոցառման հյուրերի գերակշիռ մասը ներկայացնում էին Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից Տավուշը, մասնավորապես՝ Նոյեմբերյանի տարածաշրջանն՝իրենց հետ բերելով այդտեղի հյուրընկալ համն ու հոտը:
Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև այս գեղեցիկ միջոցառումը վարում էր մշակութային օջախի ցուցահանդեսների պատասխանատու և ծրագրերի համակարգող Տաթևիկ Համբարձումյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց սիրված նկարչուհիներին ու ցուցադրությունը՝նշելով,որ այստեղ ցուցահանդեսը բաղկացած է երկու մասերից՝բատիկայից ու գեղանկարչությունից,չնայած այն հանգամանքին, որ արվեստագետները հիմնականում ներկայանում են նկարչության աբստրակտ ոճով:Եվ ահա մի քանի խոսքով ներկայացնենք սիրված արվեստագետներին:Ալ Անանյանը 2000-2004 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ձևավորման բաժնում. հանդես է եկել բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներով, մասնակցել՝ արվեստի փառատոների:
Գայանե Իսկանդարյանը 2000–2005 թթ. ևս սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի դեկորատիվ-կիրառական բաժնում, 2005–2009 թթ․՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մոդելավորման բաժնում՝ որպես դիզայներ-մոդելավորող. հանդես է եկել բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներով, մասնակցել՝ արվեստի փառատոների:
Ցուցահանդեսին ընթացքում գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան սիրված երգահաններ Աշուղ Նազելին, երաժշտագետ, Նուբար անսամբլի ղեկավար Լուսինե Նազարյանը, նույն համույթի երգչուհիներից Արուսիկ Հարությունյանը,այս գեղեցիկ կատարումները դաշնամուրով նվագակցում էր սիրված երաժիշտներից Մոսկվայից ժամանած Քրիստինե Ասատրյանը:
Սիրված արվեստագետներին իրենց սրտի,ողջույնի և շնորհավորական խոսքերն ուղղեցին Նոյեմբերյանի շրջանի ավագ դպրոցի նախկին փոխտնօրեն,միևնույն ժամանակ Ալ Անանյանի ուսուցչուհիներից Անուշ Սաֆարյանը, ով իր ելույթի ընթացքում ընթերցում էր սիրված հայ գրող ու հրապարակախոս Համո Սահյանի բանաստեղծությունները, Գայանե Իսկանդարյանի ընկերուհիներից Աշխեն Հախվերդյանը և այլք:
Այս գեղեցիկ միջոցառումն ավարտվեց երկու նկարչուհիների ելույով,ովքեր իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին կազմակերպիչներին ու մասնակիցներին՝հույս հայտնելով մոտ ապագայում ներկայանալ նորանոր արվեստի գործերով,պահպանելով հայկական դարավոր մշակույթի,մասնավորապես նկարչական արվեստի ավանդույթները:Նշենք,որ ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը։
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
6220 դիտում
23:25 17-05-2018
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հեռու և մոտիկ Արարատ» խորագրով ցուցահանդեսը
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր