211652_close_icon
views-count973 դիտում article-date 09:47 20-11-2026

Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան

Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալումների հետևանքն են: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքային իշխանությունն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը, ժամանակին անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ի հայտ եկող և կուտակվող խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ, իսկ ներկայիս ողջ ջանքերն ուղղված են պատասխանատվությունից փախչելուն:

Քաղաքում առկա բոլոր խնդիրները՝ խցանումներից, աղբից, օդի աղտոտվածությունից մինչև անորակ ասֆալտ, կիսատ-պռատ մայթեր, ճանապարհներ, իշխանության համակարգային տապալումների հետևանքն են:

Այն ամենն էլ, ինչ հիմա են պատրաստվում անել քաղաքային իշխանությունները, ոչ թե լուծումներ, կարգավորումներ են, այլ ցայտնոտային քայլեր»,- գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր