1756 դիտում
16:00 09-07-2021
ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը․ հրապարակվել է թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը
Հրապարակվել է Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը․ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքը բարելավվել է՝ պայմանավորված նախորդ տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությամբ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցը մատնանշում է բարելավման կարիք ունեցող ուղղությունները, մասնավորապես՝ զոհերի նույնացումն ու աշխատանքային թրաֆիքինգը, կարևորում խնդրի վերաբերյալ իրազեկումն ու միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է առավել ընդգրկուն դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը, համախմբել ներգրավված կողմերի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը։ Այս գործընթացում կարևորվում է նաև երևույթի առավել արդյունավետ կանխարգելման, զոհերի հայտնաբերման և նույնացման, աջակցության ու պաշտպանության մեխանիզմների բարելավումը։
Նախարարությունը շարունակում է իրականացնել նաև օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց համար։ Նրանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ, կացարան, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթեր կամ վերականգնում, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական օգնություն, աշխատանքի տեղավորման աջակցություն, ինչպես նաև 250,000 դրամ աջակցություն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
13:36 18-03-2022
Հայաստանը բարելավել է իր դիրքերը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում․ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան
1441 դիտում
11:47 20-07-2022
Հրապարակվել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022-ի զեկույցը. 2-րդ տարին անընդմեջ ՀՀ-ն տեղ է գրավում 2-րդ խմբում
7002 դիտում
08:45 31-05-2018
Հրապարակվել է կրոնական ազատությունների մասին Պետքարտուղարության տարեկան զեկույցը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
394 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
790 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
736 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան