211652_close_icon

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցում Փաշինյանի հրավիրած արտախորհրդարանական կուսակցությունների խորհրդատվությանը

views-count1573 դիտում article-date 12:19 09-07-2021
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) չի մասնակցում Վարչապետի պաշտոնակատարի հրավիրված արտախորհրդարանական կուսակցությունների խորհրդատվությանը։

Այս մասին տեղեկացնում է ՀԴԿ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Հատկանշական է, որ այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Տիգրան Արզաքանցյանի հետ, որը գլխավորում էր ՀԴԿ համամասնական ցուցակը, սակայն ԿԸՀ որոշմամբ դուրս չեղարկվեց նրա գրանցումը:

Նմանատիպ նյութեր