ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգա. Հյուրերի ֆանտաստիկ ինքնագոլը հաղթանակ պարգևեց Երևանի «Նոային»
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ֆիննական «ԿուՊՍ»-ին:
Ոչ այնքան դիտարժան խաղի զարդը դարձավ խաղի միակ գոլը: 77-րդ րոպեին հյուրերի պաշտպան Անտոն Պոպովիչը գլխի չափազանց գեղեցիկ հարվածով գրավեց սեփական դարպասը և հաղթանակ պարգևեց «Նոային»՝ 1:0: Նույնիսկ Եվրո-2020-ում այսպիսի գեղեցկության ինքնագոլեր չէին գրանցվել:
Այս զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի ուկրաինական «Վորսկլայի» հետ:
Գոլը կարող եք տեսնել՝ այստեղ.