211652_close_icon
views-count1286 դիտում article-date 20:56 07-07-2021

«Ուրարտուն» հաջողություն է մաղթել եվրագավաթներում մասնակցող հայկական ակումբներին

Հայկական թիմերը մեկնարկում են եվրագավաթներում: «Ալաշկերտն» այսօր պայքարը կսկսի ՉԼ-ի խաղարկությունում, իսկ «Ուրարտուն», «Արարատն» ու «Նոան»՝ վաղը՝ Կոնֆերենցիաների Լիգայում:

««Ուրարտուն» իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հաջողություն մաղթելով հայկական մյուս ակումբներին.

Սիրելի՛ ֆուտբոլասերներ,

այա ժամանակահատվածը հայկական ակումբային ֆուտբոլում նշանավորվում է եվրագավթային մրցելույթներով։ Արդեն այսօր պայքարի մեջ կմտնի մեր առաջնության գործող չեմպիոնը:

Մենք հաջողություն ենք մաղթում եվրոպական հարթակում հայկական ֆուտբոլը ներկայացնող բոլոր թիմերին՝ «Ալաշկերտին» (FC Alashkert), «Արարատին» (FC Ararat) և «Նոային» (FC Noah)։

Լիահույս ենք, որ մեր թիմերը արժանի ելույթներ կունենան և ուրախանալու նոր առիթներ կպարգևեն մեր երկրպագուներին»,- ասված է հայտարարության մեջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր