«Ուրարտուն» առողջություն է մաղթել «Լոռիի»՝ կորոնավիրուսով վարակված անդամներին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ առողջություն մաղթելով «Լոռիի» 17 անդամներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով:
«Նախօրեին տեղեկացանք, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբի անձնակազմի 17 անդամների՝ այդ թվում ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակազմի ներկայացուցիչների կորոնավիրուսային թեստերը դրական պատասխան են ունեցել։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շուտափույթ և անհետևանք ապաքինում է մաղթում վանաձորյան ակումբի ներկայացուցիչներին».- նշված է «Ուրարտուի» տարածած հաղորդագրության մեջ: