211652_close_icon
views-count2593 դիտում article-date 20:21 07-07-2021

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի քննարկման օրակարգում հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերն են:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին,   ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջկցություն   ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

 

Նմանատիպ նյութեր