211652_close_icon
views-count4254 դիտում article-date 18:32 27-12-2018

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,- գրել է Արման Եղոյանը։ Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում: «Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,- ասված Էր հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր