211652_close_icon
views-count3252 դիտում article-date 20:08 07-07-2021

Գորիսի համայնքապետը դուրս է եկել ՀՔԾ–ից, քրգործով որպես վկա փորձել են հարցաքննել, բայց նա հրաժարվել է ցուցմունք տալուց. Ռոբերտ Հայրապետյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Այս պահին կան տեղեկություններ, որ ինչ-որ քրեական գործով որպես վկա փորձել են հարցաքննել, բայց Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ այսօր ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: Այսօր ավելի վաղ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցի քննարկման ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանը նշել էր, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իր դեմ։

Նմանատիպ նյութեր