211652_close_icon
views-count1449 դիտում article-date 21:54 07-07-2021

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Սլովակիայի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Այսօր՝ հուլիսի 7-ին,  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր այցելել Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ինչպես նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Միրոսլավ Հացեկը նշեց, որ ուրախ է հյուրընկալվել հայրենիքի պաշտանի վերականգնողական կենտրոնում՝ շեշտելով, որ այցը հնարավորություն է ընձեռում հետագա համագործակցության համար: «Հայերն ու սլովակներն իրենց մտածելակերպով և ջերմությամբ շատ նման են իրար:

Դա է պատճառը, որ մեզ միևնույն չէ, թե ինչ կատարվեց Հայաստանում: Այս հանդիպումն առաջին քայլն է Հայաստանի և Սլովակիայի համալսարնների միջև համագործակցություն սկսելու համար»,-ընդգծեց Սլովակիայի դեսպանը: ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ համատեղ քննարկումները թույլ են տալիս հասկանալու, թե ինչ հնարավորություներ կան հարաբերությունները սերտացնելու Բրատիսլավայի բժշկական հանրության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև:

«Պրակտիկ բժիշկների և շրջանավարտների միջոցով հնարավոր է հաջողությամբ հասնել ամուր համագործակցության: Հաշվի առնելով ձեր այցը՝ վստահ եմ, որ այն կարող է իրականացվել նաև պետական մակարդակով: Բժշկական համալսարանը միջազգային բուհ է, որի շրջանավարտներն իրենց գործունեությունն են իրականացնում աշխարհի 40 երկրում: Չնայած վերջին շրջանի ծանր իրադարձություններին, ԵՊԲՀ-ն շարունակում է հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Այնուհետև դեսպան Միրոսլավ Հացեկի միջոցով Սլովակիայի Հանրապետության կողմից հումանիտար օգնություն փոխանցվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր