Կոտայքի մարզում բախվել են «Անի Պլյուս» ՍՊԸ-ի 24-ամյա առաքչի Hayasa մոտոցիկլն ու «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի վարորդ-առաքչի Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Էդուարդ Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Պետրոս Ծատուրյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Է. Սարուխանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ում ՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավար Պ. Ծատուրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Անի Պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի