211652_close_icon
views-count1495 դիտում article-date 22:26 06-07-2021

Կայացել է NAY 374 & Live Music Band – «Naymesis» բարեգործական համերգը MEZZO-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համերգի նպատակն է խթանել Հայաստանում զանգվածային մարմնակրթությունը և  առողջ ապրելակերպը՝ կառուցելով նոր բազմաֆունցիոնալ անվճար մուտքով մարզահրապարակներ։ Կառուցվելիք մարզահրապարակների բացառիկությունն այն է, որ դրանք նախատեսված են լինելու նաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար։

NAY-ի հետ միասին բեմում էին Բագրատ Տերտերյանը (Dj Beatman), Արման Մնացականյան (Drums), Էդգար Ավետիսյան (Bass), Արեգ Օրդյան (Guitar), Վահե Մարտիրոսյան (Keyboard), Դավիթ Մելքոնյան (Saxophone), Դանիել Մելքոնյան (Trumpet)։ Համերգը վարեց Armcomedy -ի սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանը, ով համերգի գաղափարի առաջին օրերից դառձավ նախաձեռնող խմբի անդամ։

Իրենց երգերով ելույթ ունեցան Karlos Saha -ն, Միսակ Ոսկանյանը, Անդրանիկ Հարությունյանը (հայտնի Անդոն,  Armenian Beatbox Association ի տղաներից Հայկ Սնխչյանը, Էրիկ Հմայակյանն ու Ռոբերտ Հակոբյանը ներկայացրին կենդանի բիթբոքս։

Լուսանկարներ ՝ Արամ Կարապետյանի և Ինգա Ավանեսովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր