5901 դիտում
09:37 06-07-2021
ՊՆ-ում լուրջ են տրամադրված. ինչ է սպասվում Խաչատուրովին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում լրանում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի որդու պայմանագրի ժամկետը, եւ վերջինիս զինվորական ընկերները սպասում են ՊՆ-ի որոշմանը, թե նրա հետ նախարարությունը նոր պայմանագիր կկնքի, որպեսզի շարունակի ծառայությունը բանակում, թե ոչ:
Խաչատուրովի զինվորական ընկերները մտահոգված են՝ եթե ՊՆ-ն նրա հետ նոր պայմանագիր չկնքի, ապա բանակը լուրջ զինվորականի կկորցնի: Անձամբ Խաչատուրովն իր մտերիմ մարդկանց ասել է, որ ո՛չ տարիքային, ո՛չ էլ այլ խնդիր չունի եւ պատրաստ է շարունակել ծառայությունը, իսկ մնացածն էլ իր որոշելիքը չէ, այլ ՊՆ-ի, իսկ ավելի կոնկրետ՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պետք է որոշում կայացնի: ՊՆ-ում, հաշվի առնելով վերջին գործընթացները, բավականին լուրջ են տրամադրված. բանակը պետք է ազատվի խաչատուրովներից: Բացի այդ, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Փաշինյանի հրաժարականը, պահանջի տակ ստորագրել էր նաեւ Գրիգորի Խաչատուրովը, այնուհետեւ՝ մարտի 10-ին, Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՊՆ-ից մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչատուրովը կարժանանա ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանի եւ Իշխան Մաթեւոսյանի ճակատագրին, այսինքն՝ ստիպված կլինի լքել բանակը: Նրանց հետ նոր պայմանագիր չկնքվեց»:
Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2215 դիտում
09:04 28-05-2014
Կոտայքի նոր մարզպետը շատ լուրջ է տրամադրված. Ժողովուրդ
1741 դիտում
08:55 26-12-2023
ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից. լուրջ են տրամադրված. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»