211652_close_icon
views-count2215 դիտում article-date 09:04 28-05-2014

Կոտայքի նոր մարզպետը շատ լուրջ է տրամադրված. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կոտայքի նորանշանակ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին, թե Կոտայքի նախկին մարզպետից լուրջ դժգոհություններ կային, ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել մարզպետարանի հանդեպ հավատը, ասել է, թե նախկին մարզպետին անդրադառնալը կոռեկտ չի համարում, և դրա մասին երբեք չի խոսելու: Փոխարենը պատրաստվում է նվիրումով և համբերատարությամբ` շփվելու, աշխատելու, ներկայանալու և ցույց տալու այն բոլոր հնարավորությունները, որոնց ինքը տիրապետում է: «Ժողովուրդ»-ի ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է բնակչությունը հավատա, չէ՞ որ բնապահպանության նախարար աշխատելու տարիներին ևս շատ եք վարկաբեկվել՝ արձագանքեց. «Ես համեստորեն կարող եմ պատասխանել, որ շատ լուրջ եմ տրամադրված. իմ իրավունքի շրջանակներում կատարելու եմ իմ պարտականությունները»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր