1635 դիտում
19:54 05-07-2021
Ֆրանսիայում կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին
Ֆրանսիայում COVID-19-ի «դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված, կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Նախորդ շաբաթ նկատվում է, որ համավարակը նոր թափ է ստանում: Մենք տեսանք, որ Միացյալ Թագավորությունում առաջին անհանգստացնող նշաններից հետո ալիքի զգալի բարձրացում եղավ: Մենք այդ անհանգստացնող նշանները տեսնում ենք մեր երկրում»,-նշել է նա:
Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ բնակչության շրջանում պատվաստումների գործընթացը ցանկալի մակարդակի վրա չէ: Պատվաստման ամբողջական կուրսն անցել է բնակչության 36 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
97886 դիտում
12:03 14-07-2017
Հուլիսի 17-ից Սահարա անապատից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ջերմային ալիքը. Գագիկ Սուրենյան
1531 դիտում
15:28 13-11-2020
Եվրոպայում մոլեգնում է կորոնավիրուսի համավարակի 2-րդ ալիքը
1903 դիտում
13:23 06-05-2021
Հայաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
784 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
763 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
751 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել