1873 դիտում
13:23 06-05-2021
Հայաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը բավականին լավ է կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը:
«Մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ մեր քայլերի շուրջ: Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 7 հազար 100 քաղաքացի:
Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն հայտնեց պատվաստումների ավելացման միտումներից և հիշեցրեց, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է:

Նմանատիպ նյութեր
1823 դիտում
09:40 11-10-2014
Դրամը վերջին օրերին ցույց է տալիս արժեզրկման հստակ միտումներ. ՀԺ
2497 դիտում
09:21 08-12-2015
Ռուսական ռուբլին կրկին արժեզրկման միտումներ է ցույց տալիս. «ՀԺ»