211652_close_icon
views-count5964 դիտում article-date 18:00 05-07-2021

Շիրակի մարզում բողոքները չեն դադարում․ քիչ առաջ փակեցին Երևան-Գյումրի մայրուղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. aravot.am

aravot.am-ը գրում է. Շիրակի մարզի Բենիամին համայնքի «Կարկաչան» ռեստորանի մոտ դարձյալ բողոքի ցույց է։ Քիչ առաջ՝ Բենիամինի, Ազատանի, Գետքի բնակիչները դարձյալ փակեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ կառավարությունից պահանջելով կամ շտապել՝ անհապաղ ոռոգման ջրով ապահովել կամ փոխհատուցում տալ իրենց։

Նրանք պնդում են, որ նախորդ շաբաթվա բողոքի ցույցից հետո խնդիրը լուծում չի գտել, իրենց պահանջը չի բավարարվել։

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեր հաշվարկներով՝ նվազագույնը՝ 1000 հեկտարի չափով կարտոֆիլ Ազատանում, Արևիկում, Այգաբացում, Մեղրաշենում փչանալու է, այրվում են։ Ժողովրդի նպատակը մեկն է, ասում են՝ լավ, եթե չեք կարող Կառնուտի ջրամբարը լցնել, գոնե ցանքատարածությունների մի հատվածը փրկեք, մյուս տեղերում էլ փոխհատուցում տվեք։

Մանրամասներն՝ այստեղ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր