75968 դիտում
23:19 04-07-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ՎԱԶ-21012-ն ու КрАЗ-ը. տուժածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. օպերատիվ են գործել նաև բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ-21012 և КрАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ-21012-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ և նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ հատուկ տեխնիկայի միջոցով, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է КрАЗ-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված ՎԱԶ-21012-ի վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+