211652_close_icon
views-count1711 դիտում article-date 21:20 04-07-2021

Հրդեհ Գյումրի քաղաքում․ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ

Հուլիսի 4-ին, ժամը 16։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում խոտածածկ տարածք է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին։

Նմանատիպ նյութեր