Հրդեհ Իջևան քաղաքում. այրվում է խոտածածկույթ
Նոյեմբերի 20-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հեռուստաաշտարակի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 փրկարար ծառայող:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: