211652_close_icon
views-count1550 դիտում article-date 16:53 25-08-2019

Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է խոտածածկույթ

Օգոստոսի 25-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում: Ժամը 01:47-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: Ժամը 06:40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այրվում է 9 հա խոտածածկույթ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր