211652_close_icon
views-count31520 դիտում article-date 21:03 04-07-2021

Շղթայական ավտովթար Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են սև ու սպիտակ «յաշիկները», Mercedes-ն ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Տիգրան Մազմանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են երկու «յաշիկ», Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
 
Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր