36541 դիտում
22:13 26-01-2019
Շղթայական ավտովթար Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են 2 Mercedes, Оpel-ը և Honda-ն. վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:50-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 ՏՍ 178 համարանիշի, Honda մակնիշի 32 FF 321 համարանիշի, Opel մակնիշի 05 ՕՕ 545 համարանիշի և Mercedes մակնիշի 17 AT 717 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը օգնություն են ցույց տվել վիրավորին, իսկ վարորդներին էլ՝ հոգեբանական օգնություն:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)