211652_close_icon
views-count40002 դիտում article-date 16:29 03-07-2021

«Մտածել է տիկնիկ է՝ դարպասների տակ, պարզվել  է՝ երեխա է»․ մանրամասներ՝ Գյումրու Ավզնոց թաղամասում նորածին տղային լքելու մասին. aravot.am

Գյումրիում այսօր նորածին տղա երեխային են թողել  ու փախել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 10․00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շահումյան փողոցում երեխայի են թողել։

Նախնական տվյալներով արական սեռի է, օպերատիվ քննչական խումբ է մեկնել դեպքի հասցե, երեխան  կենդանի է եղել։ Նրան տեղափոխել են Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց։

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանն Aravot.am-ին պատմեց, որ  ավտոկայանից դեպի գերեզման տանող  ճանապարհի  տներից մեկի ցանկապատի տակ երեխային հայտնաբերել  է Գյումրու  բժիշկներից մեկը. «Բժիշկն ինձ պատմեց, որ իրեն թվացել  է՝ տիկնիկ է ցանկապատի տակ դրված, բայց մլավոցի պես ձայն է լսել, մի պահ մտածել է կատու անցավ, բայց հետո տեսել է շարժվում է, մոտեցել է, նորածին երեխա է եղել։ Ասում է՝ զգացի, որ շնչում է, անմիջապես և՛ ոստիկանություն է զանգել, և՛ շտապօգնություն։ Մեր բժիշկները գնացել էին, պորտալարը դեռ կտրած չի եղել, տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց։

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր