211652_close_icon
views-count1335 դիտում article-date 16:31 02-07-2021

Ռուստամ Բադասյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և դեսպանության աշխատակիցներին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար և շնորհավորել բոլորին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացնելու, դրա արդյունքները միջազգայնորեն ճանաչվելու և համոզիչ հաղթանակ արձանագրելու համար։

Դեսպան Իմանբաևը Ռուստամ Բադասյանին փոխանցել է նաև Ղազախստանի արդարադատության նախարար Մարատ Բեկետաևի ջերմ ողջույններն ու հայտնել նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։

Նմանատիպ նյութեր