211652_close_icon
views-count1105 դիտում article-date 19:36 01-07-2021

ՀայՓոստը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

ՀայՓոստը և Ղրղզստանի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։ ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ղրղզստանի փոստի տնօրեն Էսեն Շերբոտոյևը Երևանի նորաբաց, վերաբրենդավորված 0019 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «ՀայՓոստը բարեփոխումների  ճանապարհին է  և նպատակ ունի ապահովել փոտային կապի արդյունավետ զարգացում: Մենք սկիզբ ենք դրել փոստային ծառայություների  մատուցման   նոր մշակույթի ձևավորմանը և միջազգային համագործակցությունների ընդլայնմանը, որոնցով մեր հաճախորդներին մշտապես կառաջարկենք  նորարար և առաջադեմ լուծումներ»:

Կողմերը, համաձայն Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն մասնավորապես փոստային, լոգիստիկ, ֆինանսական, բեռնափոխադրումների ոլորտներում: ՀայՓոստի և Ղրղզստանի փոստի նոր համագործակցությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման լոգիստիկան:

Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն:

ՀայՓոստը և Ղրղզստանի փոստը քննարկել են աշխատանքային խմբեր ձևավորելու և կանոնավոր հանդիպումներ անցկացնելու հարցը:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր