2569 դիտում
14:23 01-07-2021
Արցախցիների հուլիսի կոմունալ ծախսերը 1,2 մլրդ դրամով կփոխհատուցվեն․ Հայաստանը լրացուցիչ 8,8 մլրդ դրամ է հատկացնում Արցախին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Արցախին աջակցության միջոցառումների համար հատկացումներ կատարելու մասին:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս որոշման նպատակը Արցախի բնակչության 2021թ. հուլիս ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է․
«8,8 մլրդ դրամ հատկացնել, որից 1,2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների վճարման համար, իսկ մնացածը՝ միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախի Հանրապետությանը:
Այս տարվա Արցախին հատկացվող միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչ պատերազմը, եւ այն գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ հնարավորություն չի ունեցել գեներացնել: Դրանով պայմանավորված լրացուցիչ պետական վարկի տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Ջանջուղազյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Այս որոշմամբ մենք Արցախին հատկացնում ենք եւս 8,7 մլրդ դրամի միջպետական վարկ: Նոյեմբերից հետո իրականացվել է 14 ծրագիր: Ընդհանուր առմամբ այս պահին ծախսվել է 53 մլրդ դրամ»:
Նա թվարկեց, թե ինչ աջակցության ծրագրեր են իրականացվել Արցախում պատերազմից հետո՝ նշելով, որ ընդհանուր առմամբ շուրջ 74 մլրդ դրամի աջակցման ծրագրեր. «Դրան գումարվում է նաեւ այս 9 մլրդ դրամը, եւ կարող ենք արձջանագրել, որ Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամն արդեն ծախսվել է: Այդ ծրագրերը պետք է վերանայման ենթարկվեն, որպեսզի վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունն սկսի աշխատել, գումարներ գեներացվեն, իսկ մեր աջակցությունը ծախսվի զարգացման ծրագրերի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
3817 դիտում
21:11 07-07-2016
Ամբողջությամբ կփոխհատուցվեն նաև ՀՀ-ից դուրս բուժվող զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսը և կեցության ծախսերը
840 դիտում
16:00 26-01-2023
Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը կփոխհատուցվեն
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1705 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր