807 դիտում
16:00 26-01-2023
Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը կփոխհատուցվեն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 486 քաղաքացիների կացությունը ապահովելու համար հատկացնել 98 490 500 դրամ: Դրանից 11.5 մլն-ը տրվել է Երևանի քաղաքապետարանին, 87․046․500-ը` Սյունիքի մարզպետարանին։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ` Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Քաղաքացիները տեղավորվել են տարբեր հյուրանոցներում։
Այսօր ընդունված որոշմամբ կառավարությունը փոխհատուցում է ԼՂ քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին` 2023-ի հունվարի 10-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած հյուրանոցային ծառայությունների դիմաց։
Ավելի վաղ կառավարությունը մեկ այլ որոշմամբ արդեն փոխհատուցել էր մինչև ս.թ. հունվարի 9-ը ներառյալ կատարած ծախսերը։

Նմանատիպ նյութեր
1186 դիտում
10:41 24-12-2022
ՀԱՄԿ-ի խորհրդի հայտարարությունը Լաչինի (Բերձոր) միջանցքի փակման պատճառով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ
3781 դիտում
21:11 07-07-2016
Ամբողջությամբ կփոխհատուցվեն նաև ՀՀ-ից դուրս բուժվող զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսը և կեցության ծախսերը
Այս բաժնից
685 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
598 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ