3544 դիտում
21:11 07-07-2016
Ամբողջությամբ կփոխհատուցվեն նաև ՀՀ-ից դուրս բուժվող զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսը և կեցության ծախսերը
Կառավարությունը փոփոխություն է կատարել 2016թ. ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» համապատասխան որոշման մեջ:
[b]Փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: [/b]
Գործադիրն ընդունել է «ՀՀ 2016թ. կարիքների համար անհրաժեշտ դեղերի գնման գործընթացն իրականացնելու մասին» որոշում, որի նպատակն է դեղապահովման գործընթացը կազմակերպել առանց դրա համար սահմանված ժամկետային սահմանափակումների և բավարարել ներկայումս առաջացած անհետաձգելի պահանջը` ձեռքբերելով 2016թ. գնումների անվանացանկով հաստատված դեղերը: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխան հիվանդների դեղապահովման գործընթացի անխափան և պատշաճ մակարդակով կազմակերպում:
Միաժամանակ, կբացառվեն ՀՀ բժշկական հաստատություններում դեղերի հավելյալ քանակների կուտակումները և կապահովվի պետբյուջեով հատկացված միջոցների արդյունավետ և նպատակային իրականացումը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հոգեբուժական օգնության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:
Օրինագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել՝ դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ, պայմաններ և այլն: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան խանգարում ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից նախարարություն ուղարկվող դեղերի, բժշկական սարքավորումների և բժշկական նշանակության ապրանքների բեռնափոխադրման ծախսերը փոխհատուցելու համար:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1727 դիտում
15:57 13-02-2020
Վարչապետի գլխավորած պատվիրակության այցի կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը
573 դիտում
16:00 26-01-2023
Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը կփոխհատուցվեն
Այս բաժնից
574 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
643 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք