37083 դիտում
23:17 29-06-2021
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes CLK-ով Հրազդանի կիրճում հայտնվել է Հրազդան գետի ափին՝ քարերի վրա. մեքենան դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ավտոմեքենա է ընկել Հրազդան գետը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 խումբը՝ Գուրգեն Ասլանյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոտատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել է նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Էդգար Թադևոսյանը:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Կարաօղլանյանը իր վարած Mercedes CLK 200 մակնիշի ավտոմեքենայով բախվել է բազալտե եզրաքարերին և մասամբ հայտնվել Հրազդան գետի ափին՝ քարերի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Աշոտ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ:
Ավտոմեքենան փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)