211652_close_icon
views-count59077 դիտում article-date 13:16 29-06-2021

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. 23 տոննա մազութով բարձված բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. մազութը թափվել է ճանապարհի ողջ երկայնքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Iveko մակնիշի կցորդիչով բեռնատարը Դիլիջանի թունելից դեպի Սեմյոնովկա ճանապարհի 1-ին ոլորանում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբին և հետընթաց հայտնվել ոլորանի սկզբնամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի հետևանքով կցորդիչը, որի մեջ եղել է 23 տոննա ասֆալտի համար նախատեսված մազութ, կողաշրջվել է և այն թափվել է։

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արշակ Մելիքջանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հաղարծին» և «Ծովագյուղ» ճանշինների աշխատակիցները։

Մազութն ամբողջովին թափվել և մոտ 300 մետր թափվել է ճանապարհի երկայնքով, ու հիմա փրկարարներն ու Ճանշինի աշխատակիցները հող են լցնում մազութի վրա, մինչև սառի, որից հետո քերելով այն պետք է հեռացնեն ճանապարհից։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով օտարերկրացի է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր