211652_close_icon
views-count45332 դիտում article-date 21:10 22-02-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են մաճառով բարձված բեռնատարն ու 08-ը. բեռնատարը կողաշրջվել է, մաճառն էլ՝ ամբողջովին թափվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Մխչան գյուղի բնակիչ, 55-ամյա Գառնիկ Հարությունյանի վարած ГАЗ 53 մակնիշի 34 DF 372 համարանիշի և Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 23-ամյա Ռոբերտ Սիմոնյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 35 FՏ 456 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով ГАЗ 53-ը, որը բարձված է եղել մաճառով՝ կողաշրջվել է, իսկ մաճառն ամբողջությամբ թափվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի կողաշրջվելու հետևանքով վնասվել է թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչ Անահիտ Հարութունյանին պատկանող ВАЗ 21703 մակնիշի 47 ՕM 007 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Մարգարյանն ու տեսուչ Ստեփան Արամյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կայանված ավտոմեքենայի վարորդը մասնակցելիս էր եղել հարսանեկան արարողության և ավտոմեքենան թողել է նշված հատվածում, իսկ ինքը, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ «յաշիկով» մեկնել է հարսանիքի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր