31511 դիտում
10:30 02-08-2023
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 22 տոննա մազութով բեռնված Howo մակնիշի բեռնատար «ցիստեռ»-ը կողաշրջվել է. ճանապարհը երկկողմանի փակվել է. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31 կմ հատվածում Howo մակնիշի բեռնատար «ցիստեռ»-ը կողաշրջվել է և մկրատաձև փակել ավտոճանապարհը՝ երկկողմանի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ կողաշրջման հետևանքով սկսվել է վառելիքի և մազութի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, ապա հոսանքազրկել և քաղաքացիների օգնությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով, դարձի են բերել ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտում վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ցիստեռ»-ը բեռնված է եղել 22 տոննա մազութով:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)