1809 դիտում
09:13 29-06-2021
ՀՀԿ-ն արտաքին քաղաքականության հարթակում կդառնա հավասարակշռող գործոն․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ԱԺ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, ուշագրավ է, որ երեք տարվա ընդմիջումից հետո խորհրդարան են վերադառնում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Ճիշտ է, կարծիք կա, որ ընդդիմադիր ուժերի մանդատները շատ չեն վճռորոշ հարցերում ազդեցություն ունենալու համար, սակայն, փորձագետների համոզմամբ, կան բավարար գործիքներ արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, արտաքին քաղաքականության հարթակում բավականին ակտիվ է լինելու ՀՀԿ-ն՝ փորձելով դառնալ յուրատեսակ հավասարակշռող գործոն՝ թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, թե՛ Արևմուտքի հետ կապերի ապահովման տեսակետից:
Իհարկե, 4 մանդատը (դաշինքի համար՝ 7) բավարար չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ, լինելով արտախորհրդարանական ընդդիմություն, ՀՀԿ-ն, կարելի է ասել, ամենաակտիվն էր այս դաշտում, ապա խորհրդարանական կարգավիճակը թույլ կտա կուսակցության արտաքին կապերը, մտավոր ներուժն ու փորձը ավելի ակտիվ օգտագործել, Հայաստանի շահերին ծառայեցնել և արտաքին քաղաքականությունն ավելի հարուստ ու բազմազան դարձնել: Սա կարևորվում է նաև այն տեսակետից, որ անցած երեք տարում Հայաստանի հատկապես խորհրդարանական դիվանագիտության ՕԳԳ-ն գրեթե զրոյական է եղել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5120 դիտում
16:23 04-07-2020
Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը
1585 դիտում
22:25 15-09-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հերթական ձեռքբերումն ունեցավ միջազգային հարթակում
Այս բաժնից
1210 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
541 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»