211652_close_icon
views-count106391 դիտում article-date 19:44 28-06-2021

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն. կա 2 զոհ, 4 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ հունիսի 28-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի տեղում մահացել են,  4 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հարամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝  մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Մկրտչյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր