211652_close_icon
views-count81588 դիտում article-date 10:12 27-06-2021

Ավտովթար Երևանում. 28-ամյա դերասանը Seat Leon-ով բախվել է Lexus-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lexus մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վաչագան Երիցյանի վարած Seat Leon  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վերջինիս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ս. Հովհաննիսյանն ու 24-ամյա Մ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ճամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Արգիշտի Հարությունյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Երիցյանը դերասան է:

 Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր