47676 դիտում
19:40 25-06-2021
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Տավուշի մարզից էքսկուրսիայի եկած 12-ամյա 16 աշակերտներ ու դպրոցի 7 աշխատակիցներ սննդային թունավորում ախտորոշմամբ «Ջարդի ձոր» հուշահամալիրից տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 25-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել հանրապետությունում: Ժամը 16:00-ին Գյումրու «Ինֆեկցիոն հիվանդանոցից» ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում«» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչներ, 35-ամյա Ինգա Ղանդիլյանը, 36-ամյա Նելլի Ավագյանը, 35-ամյա Գայանե Գալստյանը, 31-ամյա Աննա Աբելյանը, 39-ամյա Աստղիկ Գալստյանը, վերջինս Այրումի միջնակարգ դպորցի ուսուցչուհի է, 63-ամյա Ջուլիետա Սարուխանյանը, վերջինս Այրումի միջնակարգ դպորցի ուսուցչուհի է, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ, 53-ամյա Արտակ Շահնազարյանը, ինչպես նաև Այրում քաղաքի «Հարություն Մայլիլյանի անվան միջնակարգ դպրոցի» աշակերտներ, 12-ամյա Աշոտ Դ.-ն, 12-ամյա Ժիրայր Խ.-ն, 12-ամյա Աննա Մ.-ն, 12-ամյա Վահե Ղ.-ն, 12-ամյա Նարեկ Բ.-ն, 12-ամյա Հովհաննես Ս.-ն, 12-ամյա Ալեն Մ.-ն, 12-ամյա Արեն Ս.-ն, 12-ամյա Արգիշտի Մ.-ն, 12-ամյա Արսեն Գ.-ն, 12-ամյա Աշոտ Ն.-ն, 12-ամյա Էլենա Ս.-ն, 12-ամյա Արսեն Հ.-ն, 12-ամյա Էրիկ Գ.-ն, 12-ամյա Սմբատ Գ.-ն, 12-ամյա Էրիկ Կ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում Տավուշի մարզից էքսկուրսիայի են եկել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ջարդի ձոր» հուշահամալիր, որտեղ էլ սնվել են ու ստացել են սննդային թունավորում:
Փաստի առթիվ ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)