3401 դիտում
16:21 25-06-2021
Սենոր Հասրաթյանը՝ ադրբեջանցիների կողմից արցախցիներին զանգելու վերաբերյալ լուրերի մասին
Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր սոցիալական ցանցերում շրջանառության մեջ է դրվել մի «տեղեկություն», համաձայն որի, իբր «ադրբեջանցիները զանգում են արցախցիներին և վերջիններիս առաջարկում վաճառել իրենց բնակարանները…»:
Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ մասին ահազանգում են նաև հանրային ճանաչում ունեցող ոչ պատահական մարդիկ և կատարվածը ներկայացնում որպես Բաքվի կողմից արցախցիների վրա իրականացվող հոգեբանական գրոհ… Նախ, ասեմ, որ արցախցիները սովորություն ունեն իրենց սեփականությունը «վաճառելուց» առաջ գինը սակարկել ոչ թե հեռախոսազանգով, այլ հավանական գնորդի աչքերի մեջ ուղիղ նայելով…
Եվ երկրորդ, երևի հիշո՞ւմ եք, թե ինչպես էին 44-օրյա պատերազմի օրերին լուրեր տարածվում, որ կան մարդիկ, ովքեր առաջին գծում խուճապային տրամադրություններ են ստեղծում առ այն, թե իբր հողերն արդեն ծախված են և անիմաստ է պատերազմել… Եթե դա հիշում եք, ապա կհիշեք նաև, թե ինչ խողովակներով էին դրանք տարածվում…
Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում տարածվող տեղեկության սկզբնաղբյուրները շարունակում են մնալ չբացահայտված:
Այնպես որ, հետևությունները թողնում եմ ձեզ…»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4067 դիտում
16:25 08-12-2018
Սենոր Հասրաթյանը ՊԲ հրետանավորների կողմից անցկացված զորախաղերից հատվածներ է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2865 դիտում
18:43 15-06-2017
Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին. մեկնաբանում է Սենոր Հասրաթյանը
4209 դիտում
19:25 06-01-2019
Կրակոցներ գրեթե չկան. Սենոր Հասրաթյանը՝ շփման գծում վիճակի մասին
Այս բաժնից
595 դիտում
20:39 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը
508 դիտում
20:11 01-05-2024
Գեղամ Մանուկյանը Արծվիկ Մինասյանի հետ այցելել է ձերբակալված տավուշցիներին