4666 դիտում
16:04 25-06-2021
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք՝ 25 կգ քաշով
ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով։
Ինչպես հայտնեցին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնից, 44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում․ որովայնի չափերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։
Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։
Կատարվել է արգանդի էքստիրպացիա հավելումներով և մեծ ճարպոնի հեռացում։
Վիրահատող բժիշկ՝ ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյան, ասիստենտ՝ բաժանմունքի բժիշկ Արթուր Բոյաջյան, անէսթեզիոլոգ՝ Արա Պապյան։
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։
Ինչպես նշում է պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը, նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։ Ուղղակի նման դեպքերը ևս մեկ առիթ են հորդորով դիմելու մեր կանանց, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ։

Նմանատիպ նյութեր
2021 դիտում
09:38 16-07-2015
Աբովյանի ծննդատանը փրկվել է ևս մեկ կնոջ կյանք. կնոջ որովայնից հեռացվել է 12 կգ քաշով ուռուցք
2698 դիտում
17:51 23-09-2014
Միամսյակ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. տեսանյութ
Այս բաժնից
1219 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
763 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը