Միամսյակ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. տեսանյութ
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի: Արմեն Տանանյանը պրոֆեսոր է ու ոլորտի գիտակ, նա մինչև այսօր կենտրոնի տնօրենի տեղակալն է: Արդեն նախկին տնօրեն պրոֆեսոր Հայրապետ Գալստյանն ազատվել էր աշխատանքից` իր դիմումի համաձայն: Հայրապետ Գալստյանը, սակայն, շարունակելու է պաշտոնավարել կենտրոնում որպես վարչական խորհրդի ղեկավար։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը միամսյակ է հայտարարել: Հոկտեմբերը կրծքագեղձի դեմ պայքարի ամիս է հայտարարվել: Քաղցկեղ կամ հիվանդության կասկածներ ունեցողները կարող են ամեն շաբաթ օր այցելել հիվանդանոց ու հետազոտվել:
Սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 4-ին, 11-ին, 18-ին և 25-ին` ժամը 10-15-ը կարող են անցնել ստուգումներն ու ախտորոշվել: Քաղաքացիները կարող են զանգահարել 20- 94- 02 հեռախոսահամարով: Բժիշկները խորհուրդ են տալիս` հիվանդությունից պետք չէ վախենալ, պարզապես անհրաժեշտ է դիմել մասնագետին ու բուժում ստանալ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34076]Armnewstv.am[/url]