211652_close_icon
views-count794 դիտում article-date 15:47 24-06-2021

5-րդ զորամիավորման հրամանատարն ու Արարատի մարզպետը այցելել են մարտական հենակետեր

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների  մի խումբ ներկայացուցիչներ այցելել են զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր։

ՊՆ-ից հայտնում են, որ նրանք ծանոթացել են զինծառայության պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, վերահաստատել համագործակցելու իրենց պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր