211652_close_icon
views-count1996 դիտում article-date 19:02 09-01-2020

5-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալն այցելել է մարտական հենակետեր

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը եւ կարգապահությունն ստուգելու նպատակով ենթակա զորամասերի մարտական հենակետեր է այցելել զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը: Այս մասին հայտնում են ՀՀ զինված ուժերից։ Հրամանատարության անունից զորամիավորման հրամանատարի տեղակալը շնորհավորել է դիրքապահ զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթել խաղաղ եւ անվտանգ ծառայություն։

Նմանատիպ նյութեր