Կառավարության նիստը՝ ուղիղ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 31-ը չի զեկուցվում, 2 հարցը՝ գաղտնի։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման կարգը սահմանելու մասին,
- «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,
- «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,
- Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին եւ այլ հարցեր: