211652_close_icon
views-count424 դիտում article-date 21:49 12-10-2026

Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13-ը գործուղվել է Վարշավա

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 11-13-ը գործուղվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) «Մարդկային չափում-2025» համաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ հոկտեմբերի 9-ի կարգադրության համաձայն՝ Բաթոյանը կմասնակցի «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության խթանումը խորհրդարաններում․ գնահատման մեթոդաբանություն և պատկերացումներ ԵԱՀԿ տարածաշրջանից» խորագրով քննարկմանը։

Նմանատիպ նյութեր